‘Շանթ Հարությունյանը եւ Վարդան Վարդանյանը հացադուլ են հայտարարել’

1100

Հունիսի 8-ից Շանթ Հարությունյանը «Վարդաշեն» ՔԿՀ- ում սկսել է անժամկետ հացադուլ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Շանթ Հարությունյանի որդին` Շահեն Հարությունյանը: Ավելի ուշ Շանթին է միացել նաեւ նույն գործով դատապարտված Վարդան Վարդանյանը: Քաղբանտարկյալները պահանջում են իրենց առաձին խուց տեղափոխել: Երեկ Շանթ Հարությունյանի դիմումի հիման վրա` վերջինս տեղափոխվել է հատուկ հացադուլավորների համար նախատեսված խուց, սակայն մինչ հիմնական պահանջի իրականացումը` չի պատրաստվում դադարեցնել հացադուլը:

Նախորդ հոդվածը‘Ինտերպոլը հայտարարել է ՖԻՖԱ-ի հետ համագործակցությունը դադարեցնելու մասին’
Հաջորդ հոդվածը‘Բավարիան աշխատանքից ազատել է 36 տարի թիմում աշխատող ֆիզիոթերապևտին’