‘Ինտերպոլը հայտարարել է ՖԻՖԱ-ի հետ համագործակցությունը դադարեցնելու մասին’

1116

Ինտերպոլն իր պաշտոնական կայքում հայտարարել է ՖԻՖԱ-ի հետ գործընկերային ծրագիրը սառեցնելու մասին: 2011-ին Ինտերպոլը ՖԻՖԱ-ից ստացել է 20 մլն եվրո՝ ծրագրի նախապատրաստության համար, որի գործունեությունը 10 տարով էր:

Ինտերպոլի գլխավոր քարտուղար Յուրգեն Շտոկը հայտարարել է, թե ՖԻՖԱ-ից ստացած փողերը կսառեցվեն այդ կազմակերպության հաշիվներում: Պատճառն այն է, որ ՖԻՖԱ-ի հետ համաձայնագիրը պետք է «համապատասխանի Ինտերպոլի սկզբունքներին, նպատակներին եւ գործունեությանը»:

«ՖԻՖԱ-ի շուրջ ստեղծված իրավիճակի լույսի ներքո Ինտերպոլը չի կարող իրականացնել «Անաղարտությունը սպորտում» ծրագիրը: Կարգադրել եմ դադարեցնել համաձայնագիրը: Բոլոր արտաքին գործընկերները պետք է կիսեն մեր կազմակերպության արմատական արժեքներն ու սկզբունքները»,- հայտարարել է Շտոկը:

Այս ծրագրի շրջանակներում Ինտերպոլի խնդիրն էր կանխել արտաքին միջամտությունը կազմակերպության մարզական իրադարձություններին, ինչպես նաեւ՝ քրեական խմբերի կազմակերպած անօրինական խաղադրույքների խոչընդոտումը:

Նախորդ հոդվածը‘Վիլեն Գայֆեջյան. «SOS»-ը փորձում է ազատ խոսքի իրավունք սերմանել’
Հաջորդ հոդվածը‘Շանթ Հարությունյանը եւ Վարդան Վարդանյանը հացադուլ են հայտարարել’