‘Շանթ Հարությունյանին հոգեբուժարանից տեղափոխել են «ԿԳԲ-ի պադվալ»’

1285

«Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ  Շանթ Հարությունյանին «Նուբարաշեն» հոգեբուժարանից տեղափոխել են «Երևան Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ: Ինչպես հայտարարել է Հարությունյանի փաստաբան Ինեսա Պետրոսյանը, Շանթ Հարությունյանի նկատմամբ նշանակված դատահոգեբուժական փորձաքննությունն արդեն ավարտվել է, սակայն եզրակացություն դեռ չի կազմվել:

Հիշեցնենք, որ Շանթ Հարությունյանը ձերբակալվել էր նոյեմբերի 5-ին Ազատության հրապարակում բողոքի ակցիայի մասնակիցների և ոստիկանների միջև ընդհարման ընթացքում: Նրան մեղադրանք է առաջարդվել ՀՀ ՔՕ 316 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով` իշխանության ներկայացուցչի նկատմաբ բռնություն: 

Նախորդ հոդվածը‘Ձյան տեսքով տեղումները կշարունակվեն’
Հաջորդ հոդվածը‘Օրվա կադրը-2. Խաչը` Կիեւի Մայդանում’