‘Շառլ Ազնավուրը շքանշան է ստացել հրեաներին փրկելու համար’

2467

Երուսաղեմում, Իսրայելի նախագահի նստավայրում, Շառլ Ազնավուրին շնորհել են Ռաուլ Վալլենբերգի շքանշան՝ Հոլոքոստի ժամանակ երգչի ընտանիքի գործողությունների համար, հաղորդել է РИА Новости-ն:

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Շառլ Ազնավուրը և նրա քույրը թաքցրել են նացիստների կողմից հետապնդվող մի քանի մարդու:

«Հրեա ժողովուրդը երբեք դա չի մոռանա և միշտ շնորհակալ կլինի ձեզ և ձեր ընտանիքին»,- հայտարարել է պարգևատրման արարողությանը ներկա գտնվող՝ Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինը:

Ազնավուրին շնորհված շքանշանը կրում է շվեդ դիվանագետի անունը, որը հազարավոր հրեաների է փրկել նացիստների վերահսկողության տակ գտնվող Հունգարիայում:

93-ամյա երգչին պարգևի է արժանացրել Նյու Յորքում գտնվող՝ Ռաուլ Վալլենբերգի Միջազգային հիմնադրամը, սակայն Ազնավուրը գերադասել է այն ստանալ Երուսաղեմում:

Ի դեպ, օգոստոսի վերջին Շառլ Ազնավուրի աստղը հայտնվել է Հոլիվուդի Փառքի ծառուղում:

Փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Բրիտանացի հեռուստալրագրողուհուն ծաղրել են աստղագնացին տված անհեթեթ հարցի համար’
Հաջորդ հոդվածը‘ԶԼՄ. Թուրքիայում դատարանը 25 հոգու ցմահ ազատազրկման է դատապարտել’