‘Շավարշ Քոչարյանը՝ Լեհաստանի դեսպանի հարցազրույցի մասին. Չպետք է անցնել դիվանագիտական էթիկայի սահմանները’

1194

ՀՀ-ում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Զդիսլավ Ոաչինսկին «Հայկական ժամանակին» տված հարցազրույցում անդրադարձել էր Պարույր Հայրիկյանի դեմ իրականացված մահափորձին ու առաջիկա նախագահական ընտրություններին:

Փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանն «Արմենպրեսի» խնդրանքով մեկնաբանելով տեղի ունեցածը՝ հայտարարել է.

«Ցանկացած դիվանագետ՝ առավել ևս դեսպան, իր հավատարմագրման երկրում տեղի ունեցող գործընթացների, այդ երկրի ներքին և արտաքին քաղաքականության մասին կարծիք հայտնելիս չպետք է անցնի դիվանագիտական էթիկայի սահմանները, ինչը կարող է ստվեր գցել հենց դեսպանի՝ որպես երկու երկրների բարեկամական հարաբերությունների զարգացմանը նպաստող պատասխանատուի առաքելության վրա»:

Նախորդ հոդվածը‘Փորձագետ. Ռուսաստանի և ԱՄՆ-ի փոխհարաբերություններն այսօր շատ ավելի լավ են, քան ԽՍՀՄ-ի օրոք’
Հաջորդ հոդվածը‘Լեւոն Զուրաբյան. Ես կարող եմ իմ քվեաթերթիկի վրա գրել Լեւոն Տեր-Պետրոսյանի անունը’