‘Շավարշ Քոչարյանը արդարացնում է ԵՏՄ առաջնորդների հանդիպմանը Հայաստանի չմասնակցելը’

1417

Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանի խոսքով, հայկական կողմը չի մասնակցի ԵՏՄ երեք անդամների՝ Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի նախագահների՝ մարտի 12-ին և 13-ին Աստանայում կայանալիք հանդիպմանը, քանի որ որևէ տարաձայնություն չունի այդ երկրների հետ։

«Այդ երեք պետությունները փոխադարձ խնդիրներ ունեն, որը չեն թաքցնում, և իրենք փորձում են այդ՝ իրենց միջև եղած տարաձայնությունները հարթել: Մենք տարաձայնություն չունենք, մենք նոր ենք [ԵՏՄ] անդամ, մենք խնդիրներ չունենք այդ պետություններից որևէ մեկի հետ կապված Եվրասիական տնտեսական միության հետ կամ այլ», — «Ազատության» հետ զրույցում այսօր ասել է փոխարտգործնախարարը:

Նախորդ հոդվածը‘«Սփյուռքի ամառային դպրոցում» այս տարի 250 սփյուռքահայ ուսուցիչ կվերապատրաստվի’
Հաջորդ հոդվածը‘Ամերիկացի ձկնորսը 270 կիլոգրամանոց շնաձուկ է բռնել’