‘Շերլոկի դերակատարը զղջում է, որ վիրավորել է սևամորթներին’

968

Դերասան Բենեդիկտ Քամբերբեթչը, որ հայտնի է «Շերլոկ» սերիալից, ներողություն է խնդրել այն բանի համար, որ իր սևամորթ գործընկերների մասին խոսելիս գործածել է «գունավորներ» տերմինը: The Guardian-ի փոխանցմամբ՝ նա իր հասցեին տեղացած քննադատությունից հետո խոստովանել է, որ ինքն ապուշ է:

«Ցավում եմ, որ վիրավորել եմ մարդկանց՝ առանց մտածելու գործածելով այդ անպատշաճ արտահայտությունը: Ներողություն եմ խնդրում դրա համար: Գիտեմ, որ արդարացում չունեմ»,- հայտարարել է դերասանը:

Անզգույշ արտահայտությունը Քամբերբեթչը թույլ է տվել թոք-շոուի ընթացքում, երբ հայտարարել է, թե «գունավոր դերասանների համար չափազանց դժվար է աշխատել Մեծ Բրիտանիայում, իմ ընկերներից շատերը հաջողության շատ ավելի մեծ հնարավորություններ ունեն ԱՄՆ-ում, քան Մեծ Բրիտանիայում»: Փոխանցում է lenta.ru-ն: 

Նախորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանը «քցում» է ղարաբաղյան իր թիմին ‘
Հաջորդ հոդվածը‘ԼԺՀ-ն և ԴԺՀ-ն ահաբեկչական կազմակերպություններ ճանաչելը կձախողի բանակցությունները’