‘Շղթայական վթար. Բախվել են 53 մեքենաներ. Shamshyan.com’

9068

Այսօր՝ դեկտեմբերի 20-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Shamshyan.com-ը հայտնում է, որ ժամը 07։20-ի սահմաններում Երեւան-Երասխավան ավտոճանապարհի 16-րդ կմ հատվածում՝ Մարմարաշեն-Մխչյան գյուղերի վարչական տարածքում, բախվել է 53 տրանսպորտային միջոց։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետեւանքով 6 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց։

Ըստ կայքի հաղորդման, վթարված ավտոմեքենաները ուլունքի նման շարված են մոտ 1.5 կմ, ու վարորդներն էլ բարձրաձայնում են, որ վթարի պատճառը եղել է ճանապարհի սառած լինելը։ 

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում 

Նախորդ հոդվածը‘Դադարներով սպասվում են տեղումներ’
Հաջորդ հոդվածը‘Կատալոնիան՝ ընտրությունների նախօրեին’