‘Կատալոնիան՝ ընտրությունների նախօրեին’

9588

Նախընտրական քարոզարշավի վերջին օրը Կատալոնիայում նրա մասնակիցներն օգտագործել են՝ իրենց կողմը գրավելու համար չկողմնորոշված ընտրողներին, որոնք կազմում են ընտրազանգվածի 20 %-ը:

Ընտրությունները նշանակված են այս հինգշաբթի: Ինքնավարության անկախության կողմնակիցներն ու հակառակորդները պայքար են մղում յուրաքանչյուր ձայնի համար:

Ժեներալիտետի նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնն ընտրապայքարը ղեկավարում է Բելգիայից, քանի որ Կատալոնիայում նրան ձերբակալություն է սպառնում: Սակայն նա հայտարարել է, որ հաղթանակի դեպքում կվերադառնա Կատալոնիա: Մինչդեռ վերլուծաբանների կարծիքով՝ Կատալոնիայի կառավարության նախկին ղեկավարը և նրա կողմնակիցները, որոնցից շատերը ճաղերի ետևում են, քիչ շանսեր ունեն, քանի որ արդեն առաջնաբեմում նոր առաջնորդներ են հայտնվել:

 Ընտրապայքարի ֆավորիտը հանդիսացող «Քաղաքացիներ» կուսակցության ղեկավար Ինես Առիմադասը լի է Կառլես Պուչդեմոնի տեղն զբաղեցնելու վճռականությամբ: «Ես ուզում եմ լինել բոլոր կատալոնացիների նախագահը, անկախ նրանից՝ որտեղ են նրանք ապրում, ինչ են դավանում  ու ինչ են մտածում: Որովհետև մենք մինչև հիմա չենք ունեցել  նախագահ՝ բոլորի համար, մենք ունեցել ենք ընդամենը անկախության կողմնակիցների նախագահ»,-  հայտարարել է  Առիմադասը, որի կարծիքով՝ երկխոսության բացակայությունն է, որ շատ կատալոնացիների դրդել է պահանջել, որ անջատվեն Իսպանիայից:

«Հանրապետական ձախեր» կուսակցությունն ընտրությունների է տանում Մարթա Ռովիրան՝ կատալոնական «երկաթյա տիկինը»:

Փոխանցում է euronews-ը:

Նախորդ հոդվածը‘Շղթայական վթար. Բախվել են 53 մեքենաներ. Shamshyan.com’
Հաջորդ հոդվածը‘Չավուշօղլուն պատմել է, թե ով է հանդես գալու Երուսաղեմի վերաբերյալ բանաձևի օգտին’