‘«Շնորհակալ ենք Երևանի քաղաքապետարանին, որ յասամանը ծաղկել է»’

1372

Երևանի ավագանու ընտրություններում ՀՀԿ համամասնական ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանի «Ավելի լավ Երևան» ֆեսբուքյան էջն իր ընթերցողներին ավետում է, որ Երեւանում արդեն մի քանի օր է, ինչ ծաղկել է յասամանը:

Այնուհետեւ մեջբերվում է Վահան Տերյանի «Գարունը այնքա՛ն ծաղիկ է վառել» բանաստեղծությունը:

Թե ինչ կապ ունի Երևանի ներկայիս քաղաքային իշխանությունն ու նրանց կողմից իրականացվող քարոզարշավը յասամանի ծաղկելու հետ, անհասկանալի է: Սակայն օգտատերերից մեկը այնուամենայնիվ գտել է կապը՝ գրառման ներքո թողնելով հետեւյալ մեկնաբանությունը. «Շնորհակալ ենք Երևանի քաղաքապետարանին, որ Յասամանը ծաղկել է…»

 

Նախորդ հոդվածը‘Նաիրա Զոհրաբյան. ԲՀԿ-ն պատրաստ է քննարկել կուսակցությունն ընդդիմադիր հռչակելու մասին Օսկանյանի թեզը’
Հաջորդ հոդվածը‘«Բարսելոնայի» երկրպագուները «Բավարիայի» հետ խաղին ցանկանում են տեսնել Աբիդալին’