‘Շնորհավորանք Լեւոն Տեր-Պետրոսյանին’

6937

Մեծարգո նախագահ

Հայկական բանակի ստեղծման օրվա առթիվ ջերմորեն շնորհավորում ենք Ձեզ՝ որպես ՀՀ զինված ուժերի հիմնադիր եւ առաջին գերագույն գլխավոր հրամանատար։

Անկախության ձեռքբերման առաջին իսկ օրվանից զինված ուժերի ստեղծումը դարձավ մեր պետության թիվ մեկ առաջնահերթությունը և արդյունքում` նաև մեծագույն ձեռքբերումը: Ձեր ղեկավարությամբ` բանակի կազմավորման գործընթացը տեղի էր ունենում մեզ պարտադրված պատերազմի, շրջափակման ու տնտեսական դժվարությունների ծանրագույն պայմաններում: Եվ չնայած այդ ամենին` Հայոց բանակի կազմավորման խնդիրը լուծվեց փայլուն կերպով՝ ժամանակի տված հնարավորությունների եւ ծառացած խնդիրների լիակատար հաշվառմամբ ու առանց ավելորդ ցուցադրականության: Բանակի հիմնասյուները դարձան երկրապահ կամավորական ջոկատները, խորհրդային բանակում ծառայող հայազգի բարձրաստիճան զինվորականությունը և նորակոչիկները: Այս խնդրի փայլուն իրականացումը դարձավ Հայաստանի գոյատևման, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի ազատագրման ու ապահովության հիմնական գրավականը: Վստահ ենք, որ տարիներ անց, երբ հանրությանը հասանելի կդառնան բանակի ստեղծման և Արցախյան պատերազմի որոշ խորհրդապահական մանրամասներ, մեր հասարակության համար է՛լ ավելի ակնհայտ կդառնա Ձեր անուրանալի դերն այս գործում, և Ձեր անունը ոսկե տառերով կգրվի հայոց պատմության մեջ:

Շնորհավոր Բանակի օրը:

Մի խումբ ընկերներ, սպաներ, ազատամարտիկներ

 

 

Նախորդ հոդվածը‘«1915թ. այլեւս երբեք». Ակցիա ՄԻԵԴ-ի դիմաց’
Հաջորդ հոդվածը‘Լիբիայի մայարաքաղաքում գրոհայինները հարձակում են գործել հյուրանոցի վրա. կա ինը զոհ’