Շոլց․ Լեհաստանում ընկած հրթիռի միջադեպից հետո անհրաժեշտ է խոհեմություն դրսևորել

316

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Լեհաստանի տարածքում պայթած հրթիռի միջադեպից հետո կարծում է, որ անհրաժեշտ  խոհեմություն դրսևորել։ Ընդ որում, նա կրկին նշել է, որ չի կարելի թույլ տալ, որ Ուկրաինայում հակամարտությունը վերածվի ուղղակի հակամարտության Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև։

« Ողջախոհություն է անհրաժեշտ նման պատերազմի դեպքում»,- ասել է Շոլցը նոյեմբերի 16-ին ZDF հեռուստաալիքին տված հարցազրույցում։

«Հենց դրա համար էլ կարևոր է, որ մենք անենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի, մի կողմից, աջակցենք Ուկրաինային, այդ թվում՝ զենքով՝ քանի դեռ դա անհրաժեշտ է, բայց, միևնույն ժամանակ, կանխենք պատերազմի էսկալացիան ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև, ինչը և մենք անում ենք»,- ընդգծել է ԳԴՀ կառավարության ղեկավարը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՄեսսին մարզվել է ԱԱ-2022-ի՝ հատուկ իր համար թողարկված ոսկե խաղակոշիկներով
Հաջորդ հոդվածըԲայդենը շնորհավորել է հանրապետականներին