‘Շռայլորեն արված նախընտրական քարոզչությունն ընդունելի չէ գերմանացիների համար’

1010

Գերմանիայում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները հայտնի դառնալուց հետո Անգելա Մերկելի գլխավոր մրցակիցները՝ սոցիալ-դեմոկրատները, այդքան էլ լավ չգիտեն, թե ինչպես արձագանքեն  քվերկեության արդյունքներին: Մի կողմից՝ նրանք զբաղեցրել են երկրորդ տեղը, իսկ մյուս կողմից՝ սա իրենց  սպասածից քիչ է:

Կուսակցության առաջնորդ Պեեր Շտայնբրյուքը նշել է, որ մտադիր չէ որևէ դաշինք կազմել, ինչպես նաև՝ քաղաքական խաղեր խաղալ, հայտնում է Euronews-ը:

Ամենայն հավանականությամբ՝ սոցիալ-դեմոկրատները ստիպված կլինեն փոխել իրենց առաջնորդին, և հնարավոր է, որ հենց այդ ժամանակ էլ, այսպես կոչված՝ կառավարական «մեծ դաշինքի» շուրջ բանակցություններ տարվեն Մերկելի հետ:

Վերլուծաբանները այժմ քննարկում են սոցիալ-դեմոկրատների կողմից թույլ տրված սխալները, որոնք տանում են դեպի Շտայնբրյուքի կողմից չափազանց շռայլորեն իրականացված նախընտրական քարոզարշավը, ինչն այդքան էլ ընկալելի չէ այդ կուսակցության հասարակ ընտրողի համար:

Գերմանական Die Zeit շաբաթաթերթի  լրագրողը հայտնում է, թե սոցիալ-դեմոկրատների հիմնական սխալն այն է, որ նրանց թեկնածուն և ծրագիրը չեն համապատասխանում միմյանց: Մինչդեռ, նշում է թերթը, Մերկելը, միանգամայն հաջող կերպով, ներկայանում էր որպես գերմանացի ազգի կատարյալ մայր:

Նախորդ հոդվածը‘Սպիտակ այրու վրե՞ժը. Westgate-ի կոտորածի վարկածներ ‘
Հաջորդ հոդվածը’10 ամենատարածված առասպելները մարդու մարմնի մասին’