‘Շվայնշտայգերը կոչ է արել «Ման. Յունայթեդին» բաց թողնել Պոգբային’

884

«Կարմիր սատանաների» նախկին ֆուտբոլիստ Բաստիան Շվայնշտայգերը կոչ է արել  մանչեսթերյան ակումբին բաց թողնել Պոլ Պոգբային:
Պոլ Պոգբայի հեռանալը նախկինի պես կախված է «Մանչեսթեր Յունայթեդից»: Ֆրանսիացին չկարողացավ վերականգնել իր մարզավիճակը «Օլդ Թրաֆորդում» և ցանկանում է տեղափոխվել «Յուվենտուս» կամ «Ռեալ»: Բայց ՄՅՈՒ -ի ղեկավարությունը բաց չի թողնում կիսապաշտպանին.

— Եթե խաղացողը ցանկանում է լքել ակումբը, չպետք է կանգնեցնել նրան: Յուրաքանչյուր ակումբ պետք է ունենա այնպիսի ֆուտբոլիստներ, ովքեր 100%  հավատարիմ են: Սա հաջողության հասնելու միակ միջոցն է:
Պոլը հիանալի խաղացող է: Նա պարզապես փնտրում է մի տեղ, որտեղ նրա համար  հարմարավետ կլինի, որտեղ լիովին կիրացնի ինքն իրեն: Թող նա փորձի Մադրիդի «Ռեալը» կամ «Յուվենտուսը»,- ասել է Բաստիան Շվայնշտայգերը:

Նախորդ հոդվածը‘Կոնտե. «Ինտերը» կկարողանա զարմացնել այս տարի’
Հաջորդ հոդվածը‘Շվայնշտայգերը կոչ է արել «Ման. Յունայթեդին» բաց թողնել Պոգբային’