‘Շվեդիայի թագավորը նշել է իր իշխանավարության 40-ամյակը’

834

Շվեդիայի Կառլ XVI Գուստավ թագավորը նշել է իր իշխանավարության 40-ամյակը: Հոբելյանի առթիվ  պալատի եկեղեցում տոնական պատարագ է տրվել, որին ներկա են եղել Նորվեգիայի, Դանիայի, Ֆինլանդիայի և Իսլանդիայի ղեկավարները ևս: Բացի այդ, տոնի կապակցությամբ թագավորական նստավայրում արքայական պարահանդես է տեղի ունեցել:

Վերջերս իր հարցազրույցներից մեկում 67-ամյա միապետը հայտարարել էր, թե գահին կմնա այնքան ժամանակ, քանի դեռ առողջությունը թույլ կտա, և որ այսօր «աշխատանքն իրեն շատ ավելի է ոգևորում, քն երբևէ»: Մինչդեռ հասարակական կարծիքի վերջին հարցումների համաձայն, որ անցկացրել էր Aftonbladget թերթը, երկրի բնակչության 60 %-ը կողմ է, որպեսզի թագավորն իր լիազորությունները փոխանցի ավագ դստերը՝ 36-ամյա Վիկտորյային, փոխանցում է MIGnews-ը:

Նախորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանի համար արեւի լույսը բավարար չէ՞. Տեսանյութ’
Հաջորդ հոդվածը‘Կապանում կովերին կտանեն տուգանային հրապարակ. Տեսանյութ’