‘Շվեդիայի հայկական միությունները Ադրբեջանից պահանջում են հանձնել Կարեն Պետրոսյանի դին’

871

Ադրբեջանում գերեվարված Հայաստանի քաղաքացի Կարեն Պետրոսյանի մահն ու բռնի գործողություններով տեսանյութերը հիմք են տալիս կասկածելու նրա բնական մահվանը: Այդ մասին ասվում է Շվեդիայի հայկական միությունները համակարգող կենտրոնի` Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ղեկավար Պետեր Մաուերին ուղղված բաց նամակում:

Համակարգող կենտրոնը նշում է Պետրոսյանի մահվան պատճառների հետաքննությանը անկախ միջազգային փորձագետների մասնակցության անհրաժեշտության մասին և ԿԽՄԿ-ին կոչ է անում օգտագործել բոլոր միջոցները դիակը հարազատներին հանձնելու համար:

Հիշեցնենք,  որ Տավուշի մարզի Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանը գերեվարվել էր օգոստոսի 7-ին: Օգոստոսի 8-ին ադրբեջանական կողմը տարածել էր հաղորդագրություն, որի համաձայն, գերին մահացել է իբր «սրտանոթային անբավարարության» հետանքով: Սակայն հիմքեր կան ենթադրելու, որ Պետրոսյանը մահացել է խոշտանգումների արդյունքում: Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն բանակցություններ է վարում Պետրոսյանի դիակը վերադարձնելու շուրջ: Ֆրանսիան և ԱՄՆ արդեն Ադրբեջանին կոչ են արել վերադարձնել Պետրոսյանի  դին, սակայն պաշտոնական Բաքուն անտեսում է այդ կոչերը և ամեն ինչի համար մեղադրում  հայկակիան կողմին:

Նախորդ հոդվածը‘Մխիթարյանը և Օբամեյանգը հիանալի հարձակողական զույգ են ‘
Հաջորդ հոդվածը‘Դիեգո Սիմեոնեն թեթևակի հարվածել է մրցավարի оգնականի ծոծրակին (տեսանյութ)’