‘Շվեդիայի վարչապետը հրաժարական է տվել’

859

Շվեդիայի վարչապետ Ֆրեդերիկ Ռեյնֆելդտը ընդունել է կիրակի օրը թագավորությունում կայացած ընտրություններում պարտությունը և հայտարարել իր հրաժարականի մասին: Խորհրդարանական ընտրությունների նախնական տվյալներով՝  ընդդիմադիր կուսակցությունները հաղթել են իշխող դաշինքին՝ 43,8 %-ն ընդդեմ 39,3%-ի: Այսպիսով, վարչապետի կուսակցությունը և աջակենտրոն «Դաշինք՝ հանուն Շվեդիայի» դաշինքը չի կարողացել մեծամասնություն ստանալ:

«Նախընտրական պայքարն ավարտված է: Շվեդիայի ժողովուրդը կատարել է իր ընտրությունը: Վաղը ես իմ կառավարության հրաժարականի դիմում կներկայացնեմ»,- հայտարարել է Ռեյնֆելդտը իր Չափավոր կոալիցիոն կուսակցության ընկերներին:

«Շվեդիայի ժողովուրդը փոփոխություններ է պահանջում»,- հայտարարել է ընդդիմադիր Շվեդիայի սոցիալ-դեմոկարտական բանվորական կուսակցության առաջնորդ և նոր վարչապետ Ստեֆան Լևնը:

Ռեյնֆելդտը նաև հայտարարել է, որ կթողնի կուսակցության առաջնորդի պաշտոնը: Փոխանցում է ИТАР-ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘Ամերիկյան սենատոր Բեռնարդ Սանդերսը մտադիր է 2016 թ. առաջադրվել նախագահի պաշտոնում’
Հաջորդ հոդվածը‘Լուի Վան Գալ. «Մեր նպատակն է՝ լինել ուժեղագույնների եռյակում»’