‘Շվեյցարիայում քրեական գործ են հարուցել ԱԱ-2018-ի եւ ԱԱ-2022-ի անցկացման վայրի ընտրության վերաբերյալ’

1063

Շվեյցարիայի դատախազությունը քրեական գործ է հարուցել ֆուտբոլի աշխարհի 2018թ. եւ 2022թ. առաջնությունների անցկացման իրավունքների ընտրության վերաբերյալ: Այս մասին հայտնում է դատախազության պաշտոնական կայքը:

Մեղադրանքի գլխավոր կետերն են փողերի լվացումն ու պաշտոնի չարաշահումը: Այդ գործի շրջանակում Ցյուրիխում գտնվող ՖԻՖԱ-ի շտաբ բնակարանից վերցրել են մի շարք փաստաթղթեր:

Հիշեցնենք, որ ՖԻՖԱ-ի 14 պաշտոնյաներ ձերբակալվել են Ցյուրիխում, որտեղ մայիսի 29-ին անցկացվելու են կազմակերպության նախագահական ընտրությունները: ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատերը ձերբակալվածների թվում չէ, սակայն նրա հանդեպ նույնպես կանցկացվի հետաքննություն եւ կարող է ներկայացվել մեղադրանք:

ԱԱ-2018-ն անցկացվելու է Ռուսաստանում, իսկ ԱԱ-2022-ը՝ Քաթարում:

Նախորդ հոդվածը‘Հայաստանը նշում է Առաջին Հանրապետության օրը’
Հաջորդ հոդվածը‘110 միլիոն դոլարի կաշառք՝ Ամերիկայի Գավաթի անցկացման վայրի համար’