‘110 միլիոն դոլարի կաշառք՝ Ամերիկայի Գավաթի անցկացման վայրի համար’

1053

Պաշտոնյաները 110 միլիոն դոլարի կաշառք են վերցրել ֆուտբոլի Ամերիկայի 2016թ. Գավաթի խաղարկության անցկացման վայրն ընտրելու համար: Այդ մասին ասուլիսի ընթացքում հայտարարել է ԱՄՆ-ի գլխավոր դատախազ Լորետա Լինչը: Այս մասին տեղեկացնում է ABC news-ը:

Ամերիկայի 2016թ. Գավաթն անցկացվելու է ԱՄՆ-ում: Մրցաշարը պատմության մեջ առաջին անգամ է, որ տեղի է ունենալու Հյուսիսային Ամերիկայում:

Լորետա Լինչը հավելել է, որ պաշտոնյաները կաշառք են վերցրել նաեւ ԱԱ-2010-ը ՀԱՀ-ում անցկացնելու համար:

Հիշեցնենք, որ ՖԻՖԱ-ի 14 պաշտոնյաներ ձերբակալվել են Ցյուրիխում, որտեղ մայիսի 29-ին անցկացվելու են կազմակերպության նախագահական ընտրությունները: ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատերը ձերբակալվածների թվում չէ, սակայն նրա հանդեպ նույնպես կանցկացվի հետաքննություն եւ կարող է առաջադրվել մեղադրանք:

Նախորդ հոդվածը‘Շվեյցարիայում քրեական գործ են հարուցել ԱԱ-2018-ի եւ ԱԱ-2022-ի անցկացման վայրի ընտրության վերաբերյալ’
Հաջորդ հոդվածը‘Խմբագրական. «Խրախուսական» դիվանագիտություն’