‘Շվեյցարիան կսառեցնի Յանուկովիչի եւ նրա շրջապատի ակտիվները ‘

861

Շվեյցարիան որոշել է սառեցնել իշխանությունից հեռացված Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի եւ նրա շրջապատի ակտիվները: Համապատասխան հայտարարությունը տեղադրվել է երկրի կառավարության կայքում: «Սեւ ցուցակում» են հայտնվել նաեւ նախկին վարչապետ Նիկոլայ Ազարովը, նրա նախկին տեղակալ Սերգեյ Արբուզովը, նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Անդրեյ Կլյուեւը, վերջինիս  եղբայրը՝ Սերգեյը, առողջապահության նախկին նախարար Ռաիսա Բոգատիրյովան, եկամուտների եւ հավաքագրման նախկին նախարար Ալեքսանդր Կլիմենկոն, ՆԳ նախկին նախարար Վիտալի Զախարչենկոն եւ արդարադատության նախկին նախարար Ելենա Լուկաշը: Ցուցակում ներառված են նաեւ խարկովյան նախկին չինովնիկներ Միխաիլ Դոբկինը եւ Գենադի Կարնեսը: Ցուցակում է նաեւ Յանուկովիչի ավագ որդին՝ Ալեքսանդրը:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ այս անձանց ակտիվները կսառեցվեն այն դեպքում, եթե դրանք հայտնաբերվեն երկրի տարածքում:

 

Նախորդ հոդվածը‘Ռաուլ Ամունդսեն. Կյանքի օրենքները’
Հաջորդ հոդվածը‘Ջրամատակարարման դադար Երևանում և հարակից մի շարք տարածքներում’