‘Շվեյցարուհին դարձել է հնդիկների խմբակային բռնաբարության զոհ’

995

Կիրակի օրը, Հնդկաստանի Կենտրոնական ոստիկանությունը հայտնել է, որ վերջիններս կալանավորել են 20 տղամարդու, այն բանից հետո, երբ իր ամուսնու հետ 39 ամյա շվեյցարուհին մասնակցելով հեծանվային զբոսաշրջիկությանը, ենթարկվել է խմբակային բռնաբարության:

Ինչպես նշում է Ոստիկանության ավագ ծառայող Դ.Կ. Արիան, մինչ այս պահը սույն գործով ձերբակալումներ դեռևս չեն եղել, սակայն ոստիկանությունը հարցաքննում է կալանավորված տղամարդկանց՝ ուրբաթ երեկոյան Դաթիա թաղմասում կատարված բռնաբարության փաստի առթիվ, հայտնում է iravaban.net-ը:

Վերջինս հավելեց նաև, որ կալանավորվածներից մի քանիսը նշում են, թե կինը բռնաբարության է ենթարկվել յոթ կամ ութ հոգու կողմից, սակայն մթության պատճառով, չեն կարող նշել հանցագործության մասնակիցների հստակ թիվը:

Արիայի խոսքով՝ շվեյցարուհու ամուսինը նույնպես ենթարկվել է հարձակման տղամարդկանց կողմից: Մասնավորապես, տղամարդիկ ծեծել են ամուսնուն, կապել նրան ծառին, այնուհետև բռնաբարել կնոջը: Հնդկաստանում Շվեյցարիայի դեսպան Լինուս Ֆոն Կաստելմուրը զրույց է ունեցել ամուսնական զույգի հետ, որից հետո Հնդկաստանի իշխանություններից պահանջել է դեպքի առթիվ տանել օպերատիվ և բազմակողմանի քննություն: 

FoxNews-ի փոխանցմամբ՝ Հնդկաստանը նման ցնցում էր ապրել նաև մոտ չորս ամիս առաջ, երբ Նոր Դելլիում, դեկտեմբեր ամսին, ընթացքի մեջ գտնվող ավտոբուսում 23 ամյա աղջիկը ենթարկվել էր  բռնաբարության: Այս դեպքը առաջացրել էլ համազգային բողոքների ալիք՝ կապված Հնդկաստանում կանանց նկատմամբ իրականացվող բռնությունների և իրավունքների ոտնահարման հետ: Բողոքները հիմնականում ուղղված էին իրավապահ մարմիններին՝ նշված խախտումները բացահայտելու և հետագայում դրանք կանխելու շուրջ համապատասխան միջոցներ չձեռնարկելու համար: 

Նախորդ հոդվածը‘Վթար Երևան-Մեղրի ավտոճանապարհին. կա տուժած’
Հաջորդ հոդվածը‘«Բարսելոնան» հաղթում է, Մեսին՝ շարունակում ռեկորդներ թարմացնել’