‘Շտապ. Ադրբեջանը վերադարձրել է հայ գերուն’

1168

Ադրբեջանական լրատվականները հայտնում են, որ Ադրբեջանի արևմուտքում` Ղազախի շրջանում, օգոստոսի 26-ին գերեվարված Հայաստանի քաղաքացի Սարգսի Անանյանը վերադարձվել է հայրենիք:

Ադրբեջանի Գերիների, անհետ կորածների ու պատանդների պետկոմիտեից հայտնում են, որ փոխանցումը տեղի է ունեցել Հայաստանի հետ սահմանակից Ղազախի շրջանի Ջաֆարլի գյուղի մոտակայքում, գրում է Haqqin.az կայքը:

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մասնակցությամբ գործընթացն անցել է առանց միջադեպերի:

ՀՀ ՊՆ-ն մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հաստատել է տեղեկությունը՝ նշելով, որ վերադարձին մասնակցած հայկական խումբն արդեն ճանապարհին է:

Տեղեկությունը հաստատել է նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Հայաստանի պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զարուհի Ամատունին:    

Նախորդ հոդվածը‘Գլխավոր դատախազությունը հիասթափեցնում է իր հաճախակիացած խախտումներով և օրենքների անգրագետ մեկնություններով. Օմբուդսմեն’
Հաջորդ հոդվածը‘Կալանավորը փախել է հիվանդանոցից. Հարուցվել է քրգործ’