‘Շտապ. Բերման են ենթարկում ԲՀԿ ներկայացուցիչների’

10857

Top-news.am-ը տեղեկացնում է, որ իշխանությունները սկսել են բացահայտ ահաբեկչական գործողություններ իրականացնել ԲՀԿ անդամների նկատմամբ: Կայքի փոխանցմամբ, արդեն մի քանի ժամ է ոստիկանները բերման են ենթարկում ԲՀԿ տարածքային կառույցների ղեկավարներին, ակտիվիստներին:

Կայքը փոխանցում է, որ հատուկ ջոկատայինները հարձակում են իրականացրել ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ռուստամ Գասպարյանի տան վրա: Ըստ հավաստի ձեղեկությունների, ձերբակալվել է Արմավիրի ԲՀԿ տարածքային կառույցի ղեկավարը:
ԲՀԿ խմբակցության պատգամավորները եւ լրագրողներն արդեն չեն հասցնում արձագանքել բոլոր ահազանգերին: Նշվում է, որ վաղվանից ստեղծվելու է իրավական աջակցության խումբ եւ ցանկացած ձերբակալության մասին կտեղեկացվի հասարակությունը, լրատվամիջոցները եւ ՀՀ տարածքում գործող դեսպանությունները:

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը iLur.am-ի հետ զրույցում նշեց, որ ինֆորմացիա կա, որ բերման են ենթարկել նաեւ ԲՀԿ Նոր Նորքի տարածքային կառույցի ղեկավարին, նաեւ Մարալիկի կառույցի մի քանի ակտիվիստների: Վարդանյանի խոսքերով, իրավապահները ԲՀԿ ներկայացուցիչներին բերման են ենթարկում տարբեր պատճառաբանություններով:

«Մի դեպքում իբր զենք պահելու կասկած կա, մի դեպքում հիշում են մի քանի տարի առաջ կատարված հանցագործություն եւ փորձում են կապ գտնել»,- նշեց պատգամավորը:  

 

Նախորդ հոդվածը‘Ռազմական ինստիտուտի սպանության գործով մեղադրանք է առաջադրվել դասակի հրամանատարին’
Հաջորդ հոդվածը‘Հատուկ ջոկատայինները շրջափակել են ԲՀԿ-ական պատգամավորի ընտանիքին պատկանող հյուրանոցային համալիրը’