‘ՇՏԱՊ. Հայաստանի քաղաքացուն Կիևից սխալմամբ ուղարկել են Ադրբեջան’

2511

Shamshyan.com-ի հետ կապ է հաստատել Անուշ Խաչատրյանը և հայտնել է, որ իր որդուն՝ 22-ամյա Ասատուր Խաչատրյանին հուլիսի 22-ին ուղարկել է Ուկրաինա՝ Կիև՝ իրենց բարեկամների տուն: Կիևի օդանավակայանում պարզվել է, որ Ա. Խաչատրյանը որոշակի փաստաթղթային խնդիրներ ունի, և նրան պետք է որ հետ ուղարկեին Հայաստան:

Սակայն այնպես է ստացվել, որ Ա. Խաչատրյանին երեկ՝ հուլիսի 25-ին, սխալմամբ ուղարկել են Ադրբեջան՝ Բաքու: Այդ մասին Ա. Խաչատրյանի ծնողներին տեղյակ են պահել Կիևի օդանավակայանից, սակայն նրանք չեն հայտնել նրա հետագա ճակատագրի մասին: Այժմ ծնողները չգիտեն, թե ինչ անեն և ում դիմեն, որպեսզի որևէ տեղեկություն ստանան իրենց երեխայի վերաբերյալ և դիմել են Shamshyan.com-ին, որպեսզի այս դիպվածը հասարակական հնչեղություն ստանա:

Պատկան մարմինների, մասնավորապես՝ ՀՀ արտաքին գործերի նախարարության ուշադրությունն ենք հրավիրում այս դեպքի վրա և հույս ունենք, որ նրանք շատ արագ կկարողանան անվտանգ վերադարձնել ՀՀ քաղաքացուն իր հայրենիք:

Նախորդ հոդվածը‘Իսպանիայում տեղի ունեցած գնացքի վթարի տեսագրությունը’
Հաջորդ հոդվածը‘Սերժ Սարգսյան-ՀՀ 1:0. ՀՀ-Սերժ Սարգսյան. 50:0 ‘