‘Շտապ. Տարոն Մարգարյանի թեզի «պաշտպանությունը» պաշտպանում է թաղի խուժանը’

2512

Այսօր` դեկտեմբերի 26-ին, ժամը 14-ին, տնտեսագիտական համալսարանում պետք է տեղի ունենա Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ատենախոսության «պաշտպանությունը» տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճանի համար: Ինչպես բազմիցս հաղորդել են համալսարանի ներկայացուցիչները, լրագրողները նույնպես կարող են ներկա գտնվել պաշտպանությանը: Սակայն, ինչպես հաղորդում է մեր լրագրողը, լսարանի մուտքը,  որտեղ պետք է տեղի ունենա թեզի «պաշտպանությունը», արգելափակել են ինչ-որ անհայտ երիտասարդներ և խոչընդոտում են լրագրողների աշխատանքը: Երիտասարդներից մեկը նման է այն մարդկանցից մեկին, որոնք հարձակվել էին մեր կայքի լրագրողի վրա դեռ ավագանու ընտրությունների ժամանակ:

Համալսարանի բակում ծառայություն իրականացնող ոստիկանները չեն միջամտում, չնայած լրագրողները մի քանի անգամ դիմել են նրանց: Այս պահին լրագրողները ահազանգել են Մարդու իրավունքների պաշտպանին և 102:

Նախորդ հոդվածը‘Պայքար ոչ թե հետեւանքի, այլ պատճառի դեմ. Մաս 2. Ինչո՞ւ Արեւմուտքը ‘
Հաջորդ հոդվածը‘Հանրային տրանսպորտի ուղեվարձի հարցով ստեղծված հանձնաժողովի 3-րդ նիստը (ուղիղ եթեր)’