‘Շտապ. Տիմոշենկոյի մտերիմ զինակիցը ընտրվել է Ռադայի նոր խոսնակի պաշտոնում’

1396

Ուկրաինայի խորհրդարանի` Գերագույն Ռադայի խոսնակ է ընտրվել ընդդիմադիր «Բատկիվշչինա» խմբակցությունը ներկայացնող Ալեքսանդր Տուրչինովը, տեղեկացնում է РИА-Новости-ն:

Նրա թեկնածության օգտին քվեարկել է 288 պատգամավոր: Տուրչինովը Ուկրաինայի` բանտարկության մեջ գտնվող նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի մտերիմ համախոհն է:

Ավելի վաղ Ռադայի խոսնակ Վլադիմիր Ռիբակը հրաժարականի դիմում էր ներկայացրել:

Նախօրեին խորհրդարանը փոփոխություններ է կատարել քրեական օրենսգրքում, ինչը հնարավորություն կտա մոտ ապագայում ազատ արձակել Տիմոշենկոյին:

 

Նախորդ հոդվածը‘ Հադրութ և Վիեն քաղաքների միջև ստորագրվել է Բարեկամության հռչակագիր’
Հաջորդ հոդվածը‘Երթևեկության կազմակերպման նոր կարգ` Երևանի «Հաղթանակ» կամրջի վրա և հարակից փողոցներում’