‘Շտեֆան Ֆյուլեն վաղը կժամանի Հայաստան. Մամուլ’

933

«Հրապարակ» օրաթերթն այսօրվա համարում գրում է, որ վաղը Հայաստան կժամանի  ԵՄ հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն՝ քննարկելու ստեղծված իրավիճակը, «ասոցացման» նոր օրակարգ ձևավորելու, որն առավել հումանի­տար բնույթ կկրի՝ ներառելով կրթական և «անշառ» բնագավառներ, քանզի ամբողջո­վին ձեռք քաշել «ռուսաստանասեր» Հայաստանից, ԵՄ-ն չի պատրաստվում:

Իսկ ինչպիսի՞ն կլինի նոյեմբերին Ասոցացման համաձայնագրի նախաստորագրման ճակատագի­րը, թերթը հարցրել է ԱԺ արտաքին հարցերի հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանին:

«Կարծում եմ՝ այն չի նախաստորագրվի, որովհետև այսօր նման խնդիր Հայաստանի օրակարգում չկա. խոսքը Խորը և համա­պարփակ, ազատ առևտրի գոտու հետ համագործակցության մասին է, որովհետև Հա­յաստանը հայտարարել է իր նախապատվությունը Մաքսային միությանը միանալու մա­սին. ԵՄ մեր գործընկերները հայտարարում են, որ այդ պարագայում իրենք որոշակի հա­կասություններ են տեսնում: Ուստի այսօր ու­նենք իրավիճակ, որի պարագայում որոշ խն­դիրներ պարզաբանման անհրաժեշտություն ունեն: ԵՄ մեր գործընկերների հետ պատ­րաստ ենք աշխատել-գտնել այն եզրերը, որոնց շուրջ հնարավոր է համագործակցու­թյան նոր օրակարգ ձեւավորել»:

Նախորդ հոդվածը‘Քաղաքապետարանը փոխել է Երևանի սեռը. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Ամեն գնով ավելացնում են պետբյուջեի եկամուտները. Մամուլ’