‘Շտեֆան Ֆյուլե. Մենք նույն վիճակում էինք, ինչ հայաստանցիները (տեսանյութ)’

1400

Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն հարցազրույց է տվել «Ազատություն» ռադիոկայանին, որտեղ անդրադարձ է կատարել Սերժ Սարգսյանի հայտարարությանը, որ Հայաստանը միանում է Մաքսային միությանը, ինչպես նաև իր հայաստանյան հանդիպումներին: Ֆյուլեն մասնավորապես ասել է. «Եվրամիության և Հայաստանի հարաբերություններում էական դեր է խաղում փոխվստահության գործոնը: Ես ասացի այդ մասին [Սերժ Սարգսյանին], և ասացի, որ եթե հավատ և վստահություն լինի, այդ հենքի վրա շատ բանի կարելի է հասնել: Բայց հիմա հավատ և վստահություն չկա, չկա ստեղծագործականություն և գրեթե չկա ընդառաջ գնալու ցանկություն: Բայց այսօրվա այս հանդիպումների նպատակն էր մեկմեկու հավաստիացնել, որ չնայած այս անսպասելի որոշմանը՝ առաջ գնալու տեղ դեռ կա:»Հարցազրույցը կարող եք կարդալ այստեղ:

Նախորդ հոդվածը‘Մեկնարկել են Փաստաբանների պալատի նախագահի ընտրությունները ‘
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ փոխնախագահը հանրապետականներին նեանդերթալցիներ է անվանել’