‘Ողբերգություն Հնդկաստանում. Տաճարում բռնկված հրդեհի զոհ են դարձել հարյուրավոր մարդիկ’

1743

Հնդկաստանի հարավ-արևմուտքում գտնվող Փարավուր քաղաքի տաճարում բռնկված հրդեհի զոհ  է դարձել ավելի քան 100 մարդ, առնվազն 350 հոգի տարբեր վնասվածքներ են ստացել:

Ողբերգությունը տեղի է ունեցել տաճարի հրապարակում արձակված հրավառության պատճառով: Հրապարակում հավաքված է եղել 15 հազար մարդ՝ կրոնական տոնակատարություններին մասնակցելու համար: Հրավառությունից բռնկվել են արհեստական ծաղկաշղթաները, այնուհետև կրակը թափանցել է տաճարի ներսը, և հրդեհը տարածվել է: Տաճարը փլվել է և այրվել:

Ըստ ավանդույթի՝ տեղական համայնքները մրցում են միմյանց հետ, թե ով ավելի շատ բազմերանգ կրակներ կարձակի գիշերային երկնքում: Փոխանցում է euronews-ը:

Նախորդ հոդվածը‘Արթուր Աբրահամը պարտվեց մեքսիկացի Խիլբերտո Ռամիրեսին (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Ավստրիան մտադիր է օտարել այն տունը, որտեղ ծնվել է Հիտլերը’