‘Ոչ թե ծաղիկներ, այլ իրավահավասարություն:’

1132

Հայաստանցի կանանց ոչ թե ծաղիկներ են պետք, այլ՝ իրավահավասարություն, ոչ թե նվերներ, այլ հարգանք եւ հանդուրժողականություն: Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքի  ժամանակ ասաց Հայ հեղափոխական դաշնակցության ներկայացուցիչ, Սոցինտերնի փոխնախագահ Մարիա Թիթիզյանը:

Նա հիշեցրեց, որ Մարտի 8-ի տոնը սկզբնավորվել է սոցիալիստ կանանց ՝ իրավահավասարության համար մղվող պայքարի ընթացքում: Նա նշեց նաեւ, որ   Հայաստանի առաջին հանրապետությունում արդեն կնոջ իրավունքները հարգվում էին՝ կանայք ունեին ընտրելու եւ ընտրվելու իրավունք, Հայաստանի դեսպանը Ճապոնիայում Դիանա Աբգարն էր:  

Նախորդ հոդվածը‘Հրաշք գոլ վերջին վայրկյաններին’
Հաջորդ հոդվածը‘Րաֆֆի Հովհաննիսյանի «Մարտի 8-ի» շնորհավորանքը Գալուստ Սահակյանին (Տեսանյութ)’