‘Ոչ իշխանական ուժերը լքեցին ԱԺ դահլիճը, լրագրողները հարվածում են ապակիներին (տեսանյութ)’

3841

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հավաքել է ՀՀԿ-ականների էլեկտրոնային քարտերը, ինչի պատճառով պատգամավորները էլեկտրոնային եղանակով քվեարկել չեն կարող:

Հովիկ Աբրահամյանը հղում կատարելով ԱԺ կանոնակարգ օրենքին՝ ձեռքով քվեարկություն է կազմակերպել՝ ձեւավորելով հաշվիչ հանձնաժողով, որը պետք է հաշվի քվեարկության արդյունքները:

Աբրահամյանի «Ովքե՞ր են դեմ» հարցին ի պատասխան ոչ իշխանական պատգամավորները սկսեցին լքել դահլիճը: Դահլիճում մնացին միայն կողմ քվեարկողները:

Միաժամանակ ԱԺ-ում բողոքի ակցիա են անցկացնում լրագրողները, ովքեր ձեռքերով հարվածում են պատուհանների ապակիններին, Հովիկ Աբրահամյանը անվտանգության աշխատակիցներին հրահանգել է գնալ լրագրողների մոտ: Անվտանգության աշխատակիցները տեղում անցել են գործի և եկել ու գողացել են լրագրողների պաստառները:

Գազի վերաբերյալ երեք համաձայնագրերին էլ, ըստ Աբրահամյանի 77 կողմ քվե է ստացվել: 

 

Նախորդ հոդվածը‘Շտապ. ՀՀԿ-ականները չեն կարողանալու քվեարկել’
Հաջորդ հոդվածը‘Նորից ընդմիջում ԱԺ-ում. մինչեւ 15:30-ը’