‘«Ոսկե գնդակ-2015». Մեսսին ստացել է ձայների 41.33%-ը’

933

Արդեն տեղեկացրել ենք, որ Արգենտինայի հավաքականի և «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին կարիերայի ընթացքում հինգերորդ անգամ արժանացել է տարվա լավագույն ֆուտբոլիստին տրվող «Ոսկե գնդակ» մրցանակին:

ՖԻՖԱ-ի մամուլի ծառայությունը հաղորդում է, որ կառույցի անդամ երկրների ազգային հավաքականների գլխավոր մարզիչների (165), ավագների (162) և լրագրողների (171) քվեարկության արդյունքում Մեսսին ստացել է ձայների 41.33%-ը: Երկրորդ հորիզոնականում Պորտուգալիայի հավաքականի և «Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն է՝ 27.76%, իսկ Նեյմարը ստացել է ձայների 7.86%-ը:

Նախորդ հոդվածը‘«Ոսկե գնդակ-2015». Ո՞ւմ օգտին են քվեարկել Մեսսին, Ռոնալդուն, Նեյմարը’
Հաջորդ հոդվածը‘Լուիս Էնրիկեն՝ տարվա լավագույն մարզիչ’