‘Ոստիկանները կամաց կրակում էին, որ գյումրեցիների հանգիստը չխաթարվի. «ՉԻ»’

6189

Գյումրիի բողոքի ակցիայի մասնակից Մնացական Ալեքսանյանին երեկ, այնուամենայնիվ, մեղադրանք է առաջադրվել` զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գարծադրմամբ կատարված խուլիգանության համար: Այդ հոդվածը ենթադրում է ազատազրկում` 4-7 տարի ժամկետով:

«Չորրորդ իշխանությունը» այս կապակցությամբ գրում է. «ՉԻ» Զավեշտն այն է, որ նրա փաստաբանի խոսքերով` «ասում են, որ Մնացականը կոպիտ կերպով խախտել է տեղի բնակիչների հանգիստը, օբյեկտների բնականոն աշխատանքը» և այլն: Այսինքն` գյումրեցիներն իրնեց տներում հանգստանում կամ օբյեկտներում «տժժում էին», իսկ Մնացականը բռնել ու կոպիտ կերպով խաթարել է այդ իդիլիան: Իսկ օբյեկտների բնականոն աշխատանքը խաթարելու համար 4-ից 7 տարին, հասկանալի է, դեռ մի բան էլ քիչ է:

Իսկ ահա ոստիկանության հատուկ ստորաբաժանումները, պարզվում է, այդ օրը «զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ» ոչ մի բան էլ չեն խաթարել: Ուղղակի փակել էին փողոցը, դուբինկաներով հարվածում էին վահաններին ու կամաց կրակում: Որպեսզի հանկարծ մարդկանց հանգիստը չխաթարվի:

Նախորդ հոդվածը‘NHL. Ծեծկռտուք հանդիպման ժամանակ’
Հաջորդ հոդվածը‘ՀՀ-ում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են. Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է’