‘Ոստիկանները կանխել են աղջկա ինքնասպանության փորձը ‘

961

Հայաստանի Հանրապետության ոստիկանության Արաբկիրի բաժնում նոյեմբերի 2-ին ժամը 19:05-ին հաղորդում է ստացվել, որ մի աղջիկ ցանկանում է Կասկադի բարձունքից իրեն ցած նետել: Ոստիկանության ծառայողները արագ հասնելով նշված վայր` կանխել են բուհերից մեկի երրորդ կուրսի ուսանողուհու ինքնասպանության փորձը: Ինչպես տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանգամանքները պարզվում են: Կատարվում է հետաքննություն:              

Նախորդ հոդվածը‘ԵԱՀԿ մշտական խորհրդին ներկայացվել են տարածաշրջանային անվտանգության վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումները’
Հաջորդ հոդվածը‘Ալեքսանդր Արզումանյան. Ինձ Նաիրի Հունանյանը չի հետաքրքրում ‘