‘Ոստիկանությանը հայտնի չէ, թե ինչպես է մահացել «Սևոլ» լաստանավի սեփականատերը’

1280

Հարավկորեացի մասնագետները չեն կարողացել պարզել խորտակված «Սևոլ» լաստանավի՝ փախուստի մեջ գտնվող սեփականատիրոջ մահվան պատճառը:

Լաստանավի՝ առնվազն 300 մարդու կյանք խլած աղետից անմիջապես հետո անհետացած միլիարդատեր Յու Բեն Ինի դիակը ոստիկանությունը հայտնաբերել է անցյալ շաբաթ: Դատական փորձաքննության ազգային ծառայության ղեկավարի խոսքով՝ դիակի քայքայման աստիճանը թույլ չի տալիս պարզել մահվան պատճառը: Այնուհանդերձ՝ մասնագետները հերքել են, թե գործարարի մահը կարող է վրա հասած լինել ալկոհոլի կամ թմրանյութերի պատճառով:

73-ամյա Յու Բեն Ինը ղեկավարում էր ընտանեկան բիզնեսը՝ լաստանավերով տեղափոխում իրականացնող ընկերությունը:

«Սևոլ» լաստանավը՝ 476 ուղևորներով, մեծ մասը՝ դպրոցականներ, խորտակվել էր ապրիլի 16-ին, Հարավային Կորեայի ափերի մոտ: Զոհվել էր 294 մարդ, ևս 10-ը մինչ օրս համարվում են անհայտ կորած:

Ոստիկանությունը պատրաստվում էր հարցաքննել գործարարին, որից հետո, հնարավոր էր՝ նրան անփութության մեղադրանք առաջադրվեր, փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Արամ Մանուկյան. Դա կլինի իշխանությունների անվստահության հանրաքվեն’
Հաջորդ հոդվածը‘Դատարանը ոստիկանների գործողությունները ոչ իրավաչափ ճանաչեց’