‘Ոստիկանության աշխատակիցների պահանջով քաղաքացին «Հայփոստ»-ից ստացել է «Բուպրենորֆին» տեսակի թմրամիջոց’

1418

ՀՀ ֆինանսների նախարարության քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով մեղադրյալ Սիմոն Ս-ն հայտնել է, որ 2014թ. մայիսի 29-ին, «Հայփոստ» ՓԲԸ-ի բաժանմունքներից մեկում ոստիկանության աշխատակիցների պահանջով ստացել է իր անվամբ Ֆրանսիայից ուղարկված, սակայն իր հետ որևէ առնչություն չունեցող ծանրոցը: Այն ստանալուց անմիջապես հետո բերման է ենթարկվել ոստիկանության բաժին, որտեղ անձնական խուզարկությամբ ծանրոցի միջից հայտնաբերվել է «B8» գրառմամբ առանձնապես խոշոր չափերով «Բուպրենորֆին» տեսակի թմրամիջոց:

Դեպքի առթիվ, ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն:

Նախորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանի միակ դաշնակիցն այժմ Ադրբեջանն է’
Հաջորդ հոդվածը‘Փլվածքի տակ քաղաքացի է մնացել ‘