‘Ոստիկանությունը զբաղված է հանցագործությունները չբացահայտելով. «ՉԻ»’

3231

Անդրադառնալով որոշ պաշտոնյաների և առաջին հերթին ոստիկանապետի հնարավոր պաշտոնակության հարցին` ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովն ասել է. «Եթե Հայաստանի Հանրապետությունում մի քանի պրոֆեսիոնալ պաշտոնյա կա, ապա մեկը Վովա Գասպարյանն է»:

«Չորրորդ իշխանությունը» այս կապակցությամբ գրում է. Էդուարդ Շարմազանովն, իհարկե, ճիշտ վերապահում է արել` «եթե»: Հարց է ծագում` ՀՀԿ-ն այս ի՞նչ օրի է հասցրել Հայաստանը, որ երկրում ընդամենը «մի քանի պրոֆեսիոնալ պաշտոնյա կա»: Բայց սա դեռ մի կողմ թողնենք: Հետաքրքիր է` այդ ինչ չափանիշներով է ՀՀԿ-ն որոշել, որ Վլադիմիր Գասպարյանը պրոֆեսիոնալ է: Որքան տեղյակ ենք` ոստիկանության հիմնական գործառույթը հանցագործությունները բացահայտելն է, իսկ Գասպարյանի ղեկավարած կառույցը զբաղված է հանցագործությունները չբացահայտելով: Մնում է ենթադրել, որ իշխանությունները նրա առաջ հենց այդպիսի խնդիր են դրել:

Նախորդ հոդվածը‘«Լեսթերի» մարզիչը հեռացվել է պաշտոնից` մրցակցին խեղդելու փորձ կատարելու համար (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Իրեն եւ որդուն հրկիզած մայրը մահացել է’