‘Ոստիկանությունը ձերբակալել է հաքերին, ով գողացել էր Դե Վրեյի տրանսֆերի համար փոխանցված գումարները’

643

Ժամանակին «Լացիո»-ն Ստեֆան դե Վրեյի տեղափոխության դիմաց «Ֆեյենորդ»-ին էր ուղարկել 7 մլն եվրո: Ինչպես հետո պարզվել էր, ամբողջական գումարից 2 մլն գողացել էր Ֆրանսիայի քաղաքացի հանդիսացող հաքեր:

Football Italia-ի փոխանցմամբ, ոստիկանությունը Շվեյցարիայի տարածքում բերման է ենթարկել հանցագործին, ով մի շարք այլ միջազգային խարդախությունների մեջ է կասկածվում:

Հատկանշական է, որ հռոմեական ակումբը գումարը փոխանցել էր հոլանդացիների բանկային հաշվին ու որպես հաստատում կեղծ նամակ էր եկել էլեկտրոնային հասցեին: Նամակում առկա էր եղել «Ֆեյենորդ»-ի տարբերանշանն ու ակումբի աշխատակցի տվյալները: Այդ պատճառով էլ իտալացիների մոտ կասկած չէր առաջացել:

Հավելենք, որ Դե Վրեյը 2018 թվականից հանդես է գալիս «Ինտեր»-ի կազմում:

Նախորդ հոդվածը‘Տեղումներ չեն լինի’
Հաջորդ հոդվածը‘Հայտնի են դարձել Ազարի և «Ռեալ»-ի միջև պայմանագրի մանրամասները’