‘Հայտնի են դարձել Ազարի և «Ռեալ»-ի միջև պայմանագրի մանրամասները’

786

ԶԼՄ-ներին հայտնի են դարձել «Չելսի»-ի վինգեր Էդեն Ազարի և «Ռեալ»-ի միջև պայմանագրի մանրամասները: 

Mirror-ի հաղորդմամբ՝ տրանսֆերի արժեքը կկազմի 100 միլիոն ֆունտ: 
 
Բելգիացին մադրիդյան ակումբի հետ վեցամյա պայմանագիր կկնքի և շաբաթական 350 հազար ֆունտ կստանա: 
 
Հիշեցնենք, որ Ազարը մեկ անգամ չէ հայտնել, որ երազում է խաղալ «արքայական» ակումբում: 
 
Ընթացիկ մրցաշրջանում նա մասնակցել է 41 հանդիպման, դարձել 17 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ: 

Նախորդ հոդվածը‘Ոստիկանությունը ձերբակալել է հաքերին, ով գողացել էր Դե Վրեյի տրանսֆերի համար փոխանցված գումարները’
Հաջորդ հոդվածը‘«Սպայկա»-ի տնօրենը կալանավորվեց. Ա1+’