‘Ոստիկանությունը 8 մլն դրամի խաղերի հավաքածու է գնելու’

1079

Ֆինանսների նախարարության կողմից հրապարակված պետական մարմինների 2014 թվականի գնումների ցանկում է նաեւ Ոստիկանության 2014 թվականի գնումների պլանը: Ոստիկանության գնումների պլանում, ի թիվս այլ ուշագրավ գնումների, մի հետաքրքիր ծախս կա նախատեսված: Այսպես, ոստիկանությունը այս տարվա համար նախատեսել է 7 մլն 929 հազար դրամի խաղերի հավաքածուներ գնել: Թե ինչ խաղերի մասին է խոսքը, եւ ովքեր են խաղալու այդ խաղերը, նշված չէ: Մենք համպատասխան գրավոր հարցում ենք ուղարկել Ոստիկանության լրատվության ծառայություն, եւ սպասում ենք՝ պարզաբանումներին: Հարցման պատասխանը ստանալուն պես՝ այն կներկայացնենք մեր ընթերցողներին: 

Նախորդ հոդվածը‘Ձորաղբյուրում հայտնաբերվել է բրուցելոզով վարակված 38 գլուխ անասուն’
Հաջորդ հոդվածը‘Բաքուն վերադարձրել է գերեվարված Մամիկոն Խոջոյանին’