‘Ոստիկանությունում Աջափնյակի միջադեպի գործով «նյութերի նախապատրաստումը շարունակվում է»’

1603

Աջափնյակ համայնքում տեղի ունեցած միջադեպի գործով նյութերի նախապատրաստումը շարունակվում է: Այս մասին iLur.am-ին տեղեկացրին ոստիկանության տեղեկատվության վարչությունից: Այնտեղից հայտնեցին, որ դեռ հարցաքննվածներ ու բերման ենթարկվածներ չկան, և լինելու դեպքում կտեղեկացնեն:

Ոստիկանության նման գործելաոճը հասկանալի չէ այն դեպքում, երբ միջադեպից արդեն մեկ օր է անցել, տուժողը ի վիճակի է ցուցմունքներ տալ, բացի այդ արդեն իսկ հրապարակվել են կադրեր, որոնցում երևում են միջադեպին մասնակցած անձնանց դեմքերը:

Հիշեցնենք, որ Աջափնյակում ծեծի էին ենթարկել Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստներից մեկին: Նա այժմ հիվանդանոցում է:

Նախորդ հոդվածը‘Յուրա Մովսիսյանը բաց կթողնի առնվազն երկու շաբաթ’
Հաջորդ հոդվածը‘Հայաստանում քաղաքական մենաշնորհի դրսեւորումները բազմաթիվ են՝ ի հեճուկս Աշոտյանի պնդումների’