‘Յուրա Մովսիսյանը բաց կթողնի առնվազն երկու շաբաթ’

1454

Հայտնի են դարձել Հայաստանի հավաքականի եւ Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանի բուժհետազոտության արդյունքները:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի առաջնության 25-րդ տուրում ԲԿՄԱ-ի հետ հանդիպման (2:2) երկրորդ խաղակեսի սկզբում Մովսիսյանը վնասվածք էր ստացել եւ լքել խաղադաշտը:

«Սպարտակի» բժիշկ Միխայիլ Վարտապետովի խոսքերով, Մովսիսյանը վնասել էր ազդրի մկանները: Մովսիսյանը բաց կթողնի ֆուտբոլը առնվազն երկու շաբաթ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:

Նախորդ հոդվածը‘Նոր նշանակումներ ԼՂՀ-ում’
Հաջորդ հոդվածը‘Ոստիկանությունում Աջափնյակի միջադեպի գործով «նյութերի նախապատրաստումը շարունակվում է»’