‘Ոստիկանությունում ծեծի ենթարկվելուց հետո երիտասարդը անհետացել է. «Ժողովուրդ»’

1507

«Ստեփանավանում «Արիչոկ» մականունով հայտնի Արա Հախվերդյանի սպանության համար 7 ամիս կալանավորված եւ ավելի ուշ ազատ արձակված 25-ամյա Արեն Հարությունյանի մորը՝ Սուսաննային նախօրեին հրավիրել են Հատուկ քննչական ծառայություն,- գրում է «Ժողովուրդ» թերթը:

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում տիկին Սուսաննան պատմեց, որ ազատ արձակելուց որոշ ժամանակ անց Արենին կրկին հրավիրել են ոստիկանություն, այս անգամ՝ բնակարանային գողության հետ կապված:

Ոստիկանությունում Արենին ծեծի են ենթարկել, սակայն նրանից ցուցմունքներ կորզել չի հաջողվել: Այս դեպքից հետո հուլիսի 4-ին Արենն անհետացել է, ու մինչ օրս հարազատները չեն կարողանում գտնել նրան: ՀՔԾ-ում ծնողները պնդել են, որ որդու անհետացումը կապված է նրա նկատմամբ ոստիկանների բռնությունների, ծեծի հետ:

«Տղաս իր ընկերների շրջանում ասել է, թե ինքը գրող տղա չի եւ ոստիկանների դեմ չի գրի: Բայց ինձ ՀՔԾ-ում ասացին, որ այդ խոսքերն իրենց համար հիմք չեն, իրենք պետք է անձամբ լսեն իմ տղային, բայց նա անհետացած է: Մեզ տեղեկություններ են հասել, թե տղայիս վերջին անգամ տեսել են ինչ-որ սաունայում: Չգիտենք, թե ինչ կլինի այս ամենի վերջը, արդեն անցել է մեկ ամիս, իսկ որդիս չկա ու չկա»,֊ ասաց տիկին Սուսաննան»,- գրում է թերթը։

Մանրամասները «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:

Նախորդ հոդվածը‘Իլհամ Ալիև. «Կարող է պատերազմ սկսվել»’
Հաջորդ հոդվածը‘Թուրքիայի նախագահի թեկնածուն խոստացել է ճանաչել հայերի ցեղասպանությունը’