‘Ոստիկանություն. Բաղրամյան 26-ից բերման ենթարկվածները շուտով ազատ կարձակվեն’

1442

Բաղրամյան պողոտայից այսօր բերման ենթարկված 9 քաղաքացիները ազատ կարձակվեն ոստիկանության բաժանմունքից՝ նրանց նկատմամբ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ կազմելուց հետո: iLur.am-ին հայտնեց ոստիկանության լրատվական ծառայության աշխատակից Արմեն Մալխասյանը:

Նա տեղեկացրեց, որ նշված քաղաքացիների նկատմամբ կկիրառվի Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածի (ոստիկանի օրինական պահանջը չկատարելը) սահմանած պատիժը՝ տուգանք 10-ից 50 հազար դրամով:

Հիշեցնենք, որ այսօր նախագահական նստավայրի դիմաց տեղի ունեցած բողոքի ցույցի ընթացքում ոստիկանությունը բերման է ենթարկել տասնյակի չափ ցուցարարների, այդ թվում՝ ՀԱԿ անդամ Արեն Մանուկյանին, Երեւանի ավագանու անդամ Դավիթ Սանասարյանին, Սիփան Փաշինյանին եւ ուրիշների:

Ակցիայի մասնակիցները բողոքում էին նախօրեին Մոսկվայում Սերժ Սարգսյանի արած հայտարարության դեմ, որով նա հայտարարել էր Մաքսային միությանն անդամակցելու իր մտադրության մասին:

Նախորդ հոդվածը‘Ն. Զոհրաբյան. Ի՞նչն է դրվելու հանրաքվեի’
Հաջորդ հոդվածը‘Ցուցարարները փակում են Բաղրամյան պողոտան (տեսանյութ)’