‘Ոստիկանություն. Կոնգրեսի 7 անդամներ բերման են ենթարկել իբր «խուլիգանության կասկածանքով»’

1868

Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստներին բերման ենթարկելու պատճառը, ըստ ոստիկանության, «խուլիգանության մեջ կասկածն է»: «Մաշտոցի պողոտայից ոստիկանության բաժանմունք է տարվել 12 հոգի` խուլիգանության կասկածանքով»,- iLur.am-ի հետ զրույցում հայտնեց ոստիկանության լրատվական ծառայության աշխատակից Արմեն Մալխասյանը: Նա չմանրամասնեց, թե ինչ նկատի ունի «խուլիգանության կասկածանք» ասելով:

Հիշեցնենք, որ բերման ենթարկվածների թվում է նաեւ Հայ ազգային կոնգրեսի գործադիր քարտուղար Սամվել Աբրահամյանը, ով փորձել է դեպքի վայրում պարզել, թե ինչու եւ ուր են տանում Կոնգրեսի ակտիվիստներին: «Անուններով չեմ կարող ասել` ում են տարել: Ավելի ուշ մանրամասն կասենք»,- նշեց Մալխասյանը:

Ոստիկանության բաժանմունքի մոտ գտնվող iLur.am-ի թղթակիցը միեւնույն ժամանակ հայտնում է, որ ոստիկանները թույլ չեն տալիս բաժանմունք մուտք գործել փաստաբան Վահե Հովսեփյանին: Հիշեցնենք, որ այսօր երեկոյան Մաշտոցի պողոտայից բերման են ենթարկել մարտի 1-ի հանրահավաքի մասին իրազեկող տասնյակից ավելի ընդդիմադիր ակտիվիստների: 

Նախորդ հոդվածը‘Շուրջ 500 վանաձորցիներ գրոհել են Լոռու դատախազության շենքը. Ֆոտոշարք’
Հաջորդ հոդվածը‘Ոստիկանները ակտիվիստներից ապօրինաբար վերցրել են հեռախոսները ‘