‘Ով ծառայի՝ ով կամուֆլյաժ հագնի. Կառավարության չծառայած պաշտոնյաների ցանկ ‘

3242

Ինչպես արդեն տեղեկացրել ենք,  այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտահերթ նիստ, որը վարել է վարչապետ Տ. Սարգսյանը: Նիստը տեղի է ունեցել «Արձագանք 2013» հրամանատարաշտաբային զորավարժությունների շրջանակներում, ինչի առիթով բոլոր մասնակիցները եղել են զինվորական համազգեստով՝ անգամ Հրանուշ Հակոբյանն ու Հասմիկ Պողոսյանը: Կարելի է միայն պատկերացնել, թե այս «ռազմահայրենասիրական» ներկայացման համար որքան գումար է հատկացվել՝ բոլոր մասնակիցների համար առանձին-առանձին, իրենց չափսերին համապատասխան համազգեստ կարելու համար: Բայց սա դեռ հարցի մի կողմն է: Հիմնական խնդիրն այն  է, որ զինվորական համազգեստով նիստ անցկացնող և տեսախցիկների առաջ կեցվածք ընդունող պաշտոնյաների գերակշիռ մասը բանակում նույնիսկ չի էլ ծառայել: Այսինքն՝ նրանցից շատերի համար զինվորական համազգեստ հագնելը և դրանով նիստին մասնակցելը էկզոտիկ մի երևույթ է: Տվյալները վերցված են պաշտոնյաների կենսագրություններից, որոնք հասանելի են Կառավարության կայքում:

Ահա նրանց ցանկը.

Վարչապետ Տիգրան Սարգսյան- Չի ծառայել

Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյան- Ըստ էության՝ չի ծառայել.  2000–2003 թվականներին եղել է ՀՀ պաշտպանության նախարարի ռեֆերենտ

Փոխվարչապետ Արմեն Գևորգյան- Չի ծառայել

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյան —  Չի ծառայել

Գյուղնախարար Սերգո Կարապետյան- Չի ծառայել

Էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյան- Չի ծառայել

Էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյան- Չի ծառայել

ԿԳ նախարար Արմեն Աշոտյան- Չի ծառայել

Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյան- Չի ծառայել

ՏԿ նախարար Գագիկ Բեգլարյան- Չի ծառայել, բայց զինապարտ է

Ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյան- Չի ծառայել

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյան- Չի ծառայել

***

Պնախարար Սեյրան Օհանյան- Ծառայել է

Աշխատանքի և սոցիալական ապահովության հարցերի նախարար Արտեմ Ասատրյան- 1994-1995 թթ. ծառայել է ՀՀ Զինված ուժերում:

Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյան — Ծառայել է որպես բժիշկ, զինվորական ամբիոնի շրջանավարտ

Արդարադատության նախարար Հրայր Թովմասյան-  1988-1990 թթ. ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում

ԱԻ նախարար Արմեն Երիցյան- 1978-1981 թթ. ծառայել է խորհրդային բանակում

Բնապահպանության նախարար Արամ Հարությունյան- 1985-1987 թթ. ծառայել է խորհրդային բանակում

Քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյան- 1979-81թթ — պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն ԽՍՀՄ զինված ուժերում

***

Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյան

Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյան:

Հ.Գ. Նշենք նաև, որ կարծիքներ կան, որ վերոնշյալ պաշտոնյաների մեծ մասը, համաձայն օրենքի, ընդհանրապես իրավունք չուներ զինվորական համազգեստ կրել:

Օրինակ, ֆեյսբուքյան օգտատեր Աշոտ Խուրշուդյանը գրում է՝

Լավ, շարժվենք օրենքով, որ, ի տարբերություն որոշ քաղաքական գործիչների, չասեն, թե շարժվում եմ զրպարտության, բամբասանքի ու չուզողության ապրելակերպով:

«Զինվորական համազգեստ կրելու իրավունք ունեն նաև ռազմամարզական կամ ուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացին ներգրավված պահեստազորի սպաները՝ պետական լիազոր մարմնի ղեկավարի սահմանած կարգով:»

Քանի որ նշվածը զորավարժություն էր, այսինքն՝ ուսումնական գործընթաց, ապա ազնիվ լինենք ու նշենք, որ համազգեստ կրելու իրավունք ունեին միայն պահեստազորի սպաները: Իսկ մյուսներին՝ «նեզաչյոտ»

http://www.arlis.am/DocumentView.aspx?docid=72075

Նախորդ հոդվածը‘ՀՀ դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի և եվրոյի նկատմամբ’
Հաջորդ հոդվածը‘Ո՞վ կդառնա խաղաղության Նոբելյան մրցանակակիր’