‘Որոշ ճանապարհների առկա է մերկասառույց’

694

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 6–ին` ժամը 09.30–ի դրությամբ, Դիլիջանի, Իջևանի, Գորիսի տարածաշրջաններում և Վարդենյաց (Սելիմի) լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Հայաստանի ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են մաքրման, աղով և ավազով մշակման աշխատանքներ:
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:
Նախարարությունում գործում է նաև թեժ գիծ՝ 56-25-33 հեռախոսահամարով, որը շուրջօրյա տեղեկություն է տրամադրում ճանապարհների վիճակի մասին։

Նախորդ հոդվածը‘Փոխատեղումներ Կառավարության աշխատակազմում’
Հաջորդ հոդվածը‘Փետրվարի 10-ին սպասվում է 8 աստիճան տաքություն’