‘Փոխատեղումներ Կառավարության աշխատակազմում’

750

Վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ՝ Արամ Բադալյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի տեղակալի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ։ Արամ Բադալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ճարտարապետության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ։ Համապատասխան հրամանագիրը տեղադրված է Կառավարության կայքում:

Վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ Արթուր Սարգսյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի իրավաբանական վարչության պետի պաշտոնից։ Արթուր Սարգսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի տեղակալ։

Նախորդ հոդվածը‘«Նաիրիտի» աշխատակիցնե­րի շրջանում լարվածությունը հետզհետե մեծանում է. «168 ժամ»’
Հաջորդ հոդվածը‘Որոշ ճանապարհների առկա է մերկասառույց’