‘Որոտանի Կասկադը 2013-ին 13.7 %-ով կրճատել է էլեկտրաէներգիայի արտադրությունը’

917

«Որոտանի Կասկադ» ՀԷԿ-ը 2013 թվականին 13.7% կրճատել է էլեկտրաէներգիայի արտադրությունը, մինչև 965,2 մլն կՎտժ, բնախորդ տարվա 1,118 մլրդ.կՎտժ հա,ե,ատ: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացրել են  ընկերությունից:

Ընկերությունում նշել են, որ կասկադն աշխատել է սովորական ռեժիմով, իսկ էլեկտրաէներգիայի արտադրության կրճատռումը կապված է կլիմայական պայմանների, մասնավորապես, Որոտան գետի հոսքի հետ, որը սնում է կասկադը: 2013 թվականին երկրի էներգետիկ համակարգին կասկադի կողմից մատակարարվել է 958,3 մլն.կիլովատ ժամ էլեկտրաէներգիա, 2012 թվականի 1.111 մլրդ-ի փոխարեն:

Հիշեցնենք, որ 2013 թվականի հոկտեմբերի 27-ին ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշեց թույլատրել «Որոտան ՀԷԿ կասկադի» հիմնական գույքի վաճառքն ամերիկյան «Contour Global HydroCascade ընկերությանը, որը հանդիսանում է ContourGlobal ընկերության դուստրը: Վաճառքի ենթակա են կասկադի երեք կայանները, մասնավորապես, Սպանդարյանի ՀԷԿ-ը, որը կառուցվել է 1989 թվականին և որի հզորությունը կազմում է 76 ՄՎտ, Շամբիի ՀԷԿ-ը` 1979 թվականին և 171 ՄՎտ է, ինչպես նաև Տաթևի հիդրոէլեկտրակայանը` 1970 թվականին, 157.2 ՄՎտ: Իսկ  ContourGlobal-ը հայտարարեց Որոտանի Կասկադի արդիականացմանը 180 մլն.դոլարի ներդրումներ իրականացնելու պատրաստակամության մասին:

 

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը կազմել է 407.00 դրամ/դոլար’
Հաջորդ հոդվածը‘Գազի համար գրեթե կրկնակի ավելի են վճարում, բայց չեն տաքանում (հարցում, տեսանյութ)’