Որքա՞ն միջուկային զենք ունի Ռուսաստանը

569

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանը՝ երկրի միջուկային ուժերը մարտական հերթապահության հատուկ ռեժիմի բերելու վերաբերյալ, տագնապ էր առաջացրել ամբողջ աշխարհում։

Մինչդեռ շատ վերլուծաբանների կարծիքով՝ այդ գործողությունները պետք է դիտարկել, ավելի շուտ, որպես նախազգուշացում մյուս երկրներին՝ չմիջամտելու Ուկրաինայի դեմ պատերազմին, այլ ոչ թե որպես դրանք գործի դնելու մտադրության ապացույց։

Իսկապես, միջուկային զենքը գոյություն ունի արդեն գրեթե 80 տարի,  և շատ երկրներ այն դիտում են որպես զսպման միջոց և սեփական ազգային անվտանգության երաշխիք։

Միջուկային զենքի քանակի մասին կարել է խոսել չափազանց մոտավոր, սակայն Ամերիկյան գիտնականների ֆեդերացիայի գնահատականներով՝ Ռուսաստանը 5977 միջուկային մարտագլխիկ ունի, սակայն այս թվի մեջ են մտնում մոտավորապես մեկուկես հազար մարտագլխիկներ, որոնք արդեն դուրս են գրվել և ենթակա են ոչնչացման։

Մնացած մոտավորապես 4500-ի մեծ մասը համարվում է ռազմավարական միջուկային զենք, այսինքն՝ բալիստիկ հրթիռներ, որոնք կարող են միջուկային մարտագլխիկները տեղափոխել մեծ հեռավորությունների վրա։ Հենց այդ զենք է համարվում միջուկային պատերազմի զենք։

Ներկայումս միջուկային զենք ունի ինը երկիր՝ Չինաստանը, Ֆրանսիան, Հնդկաստանը, Պակիստանը, Իսրայելը, Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և Հյուսիսային Կորեան։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՋոնսոն․ Պուտինը ճակատագրորեն թերագնահատեց ուկրաինացիների և Արևմուտքի վճռականությունը
Հաջորդ հոդվածըՇոլց․ Գերմանիան և Իսրայելը կողմ են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները շարունակելուն